Մատչելիության հղումներ

Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է, որ Վաշինգտոնը հարված հասցնի Իրանին


Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է, որ Վաշինգտոնը ռազմական հարված հասցնի Իրանին, եւ հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին: Այդ են վկայում CBS հեռուստակայանի պատվերով ԱՄՆ֊-ում անցկացված վերջին հարցման արդյունքները:

Ըստ այդ ուսումնասիրության, հարցվածների 55 տոկոսը արտահայտվել է Իրանի հետ կապված խնդիրները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին:

Ամերիկացիների 19 տոկոսը վստահ է, որ Իրանը ներկայումս վտանգ չի ներկայացնում իրենց երկրի համար:

Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր 5 ամերիկացիներից մեկը համոզված է, որ Իրանից ելնող սպառնալիքը կանխելու համար անհրաժեշտ է ռազմական հարված հասցնել այդ երկրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG