Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը կմեկնի Ճապոնիա


Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Տադախիրո Աբեն այսօր հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 7-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ճապոնիա:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, դեսպանը նշել է, որ Ճապոնիայի կառավարության հրավերով կայանալիք այցի ընթացքում Իլհամ Ալիեւը հանդիպելու է Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի, վարչապետ Ձյունիչիրո Կոիձումիի եւ արտգործնախարար Տարո Ասսոյի հետ: Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններին, միջազգային իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտությանը առնչվող խնդիրներ: Ստորագրվելու են տնտեսական եւ քաղաքական ոլորտում համագործակցության մի շարք համաձայնագրեր:

Սա Իլհամ Ալիեւի առաջին այցն է Ճապոնիա. 1998 թվականին Ճապոնիա պաշտոնական այցով մեկնել էր Հեյդար Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG