Մատչելիության հղումներ

Համանախագահների հանդիպումը Վաշինգտոնում կկայանա մարտի 7-8-ին


Վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարության Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող խումբը, ադրբեջանական «525-րդ թերթ»-ը հաղորդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Սթիվեն Մաննի եւ Բերնար Ֆասիեի հանդիպումը Վաշինգտոնում կայանալու է մարտի 7-8-ին:

Ըստ թերթի, ենթադրվում է, որ հանդիպման արդյունքներով համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին են ներկայացնելու Պրահայի գործընթացի շրջանակներում նոր հանդիպման մասին առաջարկ:

Ֆրանսիայի Ռամբույե քաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ համանախագահները մարտ ամսի սկզբին Վաշինգտոնում կխորհրդակցեն Ղարաբաղի հարցի կարգավորման հետագա ընթացքի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG