Մատչելիության հղումներ

Սուխումին եւ Թբիլիսին համաձայնեցրել են աբխազական երկաթուղու վերաբացման հետ կապված բոլոր խնդիրները


«Աբխազական եւ վրացական կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել աբխազական երկաթուղու վերագործարկմանը վերաբերող բոլոր խնդիրների շուրջ», - ըստ «Ռեգնում»-ի, այսօր հայտնել է Աբխազիայի փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայան:

Ըստ նրա, փետրվարի 25-ին ճանաչողական այցով Աբխազիա են ժամանել Վրաստանի պետական երկաթուղու պետ Իրակլի Էզուգբայան եւ Ռուսաստանում երկաթուղային տրանսպորտի հարցերով Աբխազիայի կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Տուրկինը: Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ Աբխազիայի պաշտոնյաների հետ, ովքեր զբաղվելու են Ռուսաստանը Հարավային Կովկասի հետ կապող երկաթուղու վերագործարկման աշխատանքներով:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը աբխազական երկաթուղու հետ կապված հայտարարել էր, որ շուրջ 100 միլիոն դոլար է անհրաժեշտ երկաթուղու վերագործման համար, եւ ծրագրին պետք է մասնակցեն շահագրգիռ բոլոր կողմերը, ներառյալ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը: Հայաստանը նման պատրաստակամություն բազմիցս հայտնել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG