Մատչելիության հղումներ

Անասնաբուժական տեսչությունը խորհուրդ է տալիս օգտվել «թեժ հեռախոսագծից»


Նման դեպքերի հետքերով ամեն օր գնում է Անասնաբուժական պետական տեսչության խումբը: Տեսչությունում հատուկ «թեժ հեռախոսագիծ» կա բոլոր նրանց համար, ովքեր իրենց շրջապատում կտեսնեն սատկած թռչուններ, կամ թեկուզ տարօրինակ բան կնկատեն նրանց պահվածքում: Տեսչության մասնագետ Արեւիկ Կարապետյանի փոխանցմամբ՝ զանգերի պակաս իրենք չեն զգում: «Երեկ մոտ 15 զանգ ենք ստացել: Դրանց թիվը հատկապես աճեց, երբ հարեւան Վրաստանում վարակը հայտաբերվեց», - ասում է մասնագետը:

Արեւիկի վկայությամբ՝ զանգերի մեծ մասի հիմքում անհարկի խուճապն է: «Թռչնագրիպ Հայաստանում չկա», - վստահեցնում է մասնագետը, - «իսկ թռչունները կարող են սատկել ամենատարբեր հիվանդություններից»:

Նրա խոսքով՝ իրենք արձագանքում են ցանկացած դեպքի, եթե անգամ կենդանուն նայելով են հասկանում, որ այլ հիվանդությունից է սատկել:

Չմոտենալ սատկած թռչուներին՝ խորհուրդ է տալիս մասնագետը: Պարզապես պետք է անմիջապես զանգահարել «թեժ գծի» համարով՝ 45-09-60: Տեսչության աշխատակիցները խոստովանում են, որ միանգամից չեն կարող գալ՝ մեքենան մեկն է: «Բայց օրվա ընթացքում խոստանում ենք գալ ու տեր կանգնել սատկած թռչուններին»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG