Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Վրաստանը իր տարածքում նոր ռազմակայաններ չի տեղակայի»


«Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-֊ին չի հանգեցնի հյուսիսատլանտյան դաշինքի ռազմակայանների տեղակայմանը», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նա շեշտել է, որ ամերիկացիները Վրաստանում ռազմակայան տեղակայելու առաջարկ չեն արել: Սահակաշվիլին հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ֊-ը ցանկանում է ռազմա֊օդային կայան ունենալ Վրաստանում՝ Իրանին հարված հասցնելու նպատակով:

Անդրադառնալով Հարավային Օսիայի խնդրին, Վրաստանի նախագահը ասել է՝ «Ես երբեք հրաման չեմ արձակի Հարավային Օսիայում ռազմական գործողություններ ծավալելու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG