Մատչելիության հղումներ

Նիկոլաս Բերնս. «ԱՄՆ-ը հսկայական ցանկություն ունի աջակցել հայերին եւ ադրբեջանցիներին՝ հասնելու ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորմանը»


«ԱՄՆ-ը հսկայական ցանկություն ունի շարունակել աշխատել Մոսկվայի եւ Փարիզի հետ, որպեսզի աջակցենք հայերին եւ ադրբեջանցիներին՝ հասնելու ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորմանը», - «Նեզավիսիմայա գազետա» թերթի հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը:

«Մենք շատ հիասթափված ենք Ռամբույեի բանակցությունների արդյունքներից: Կարծում էինք, որ այդ գագաթնաժողովը իրոք լավ հնարավորություն էր: 1991-1992 թվականներից իրավիճակը կարգավորելու բազմաթիվ փորձեր են արվել, եւ Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, թերեւս, ամենահեռանկարայինն էր», - նշել է դիվանագետը:

Բերնսը նաեւ հայտնել է, որ Միացյալ Նահանգները Կովկասում ուշադրությունը կենտրոնացնում է Վրաստանից անջատված տարածքների ճգնաժամերի կարգավորման վրա: Ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասին, ապա, ըստ դիվանագետի, «դա, անշուշտ, Ռուսաստանի ներքին գործն է, թեեւ Միացյալ Նահանգները իրավիճակի հետ կապված ժամանակ առ ժամանակ հարցեր է բարձրացնում ռուսաստանցի իր գործընկերների առջեւ»: «Սակայն ավելի բնական է ստացվում երկխոսությունը միջազգային հիմնախնդիրների՝ Վրաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG