Մատչելիության հղումներ

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին՝ իր դիմումի համաձայն, այդ պաշտոնից ազատելու մասին: Օրերս Թումանյանը հայտարարել էր նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

Նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան չցանկացավ մեկնաբանել Արտաշես Թումանյանի հրաժարականի պատճառները:

Մինչդեռ իր հրավիրած վերջին ասուլիսներում, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է նախագահ Քոչարյանը վերաբերում հանգամանքին, որ իր աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, Վիկտոր Սողոմոնյանը փոխանցել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եւ ընդհանրապես ամբողջ աշխատակազմը, կուսակցականացված չեն լինելու:

«Ոչ մի կուսակցություն նախագահի աշխատակազմի ռեսուրսներից չի օգտվելու, նրա անունը չի օգտագործելու՝ քաղաքական-֊կուսակցական նպատակներով», ֊- ասել է խոսնակը:

Արտաշես Թումանյանը «Նոր Երկիր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավարն է: Կուսակցության ծրագիրը օրերս հրապարակվել է մամուլում: Կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված է մարտի 18֊-ին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG