Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կառավարությունը օգնություն կտրամադրի մոսկովյան շուկայի փլուզման հետեւանքով զոհված ադրբեջանցիների ընտանիքներին


«Ադրբեջանի կառավարությունը անմիջականորեն կզբաղվի Մոսկվայի Բասմաննի շուկայի փլուզման հետեւանքով զոհված Ադրբեջանի քաղաքացիների ընտանիքներին օգնության հատկացմամբ»,֊ - ասել է այսօր Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը:

Նրա վկայությամբ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությանը հանձնարարվել է ապահովել զոհված ադրբեջանցիների մարմինների տեղափոխումը հայրենիք՝ հուղարկավորության նպատակով:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ի, մոսկովյան շուկայի տանիքի փլուզման հետեւանքով զոհվել է 30 ադրբեջանցի: Վերջին տվյալներով, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 58֊-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG