Մատչելիության հղումներ

Թուրքիայի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել Հրանտ Դինկի դատավճիռը


Այսօր Թուրքիայի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկը դատապարտվել էր 6 ամսվա պայմանական ազատազրկման:

Հայազգի լրագրողը հուլիսին դատապարտվել էր իր հոդվածներում «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» համար: Թուրքիայի քրեական օրենսգրքի այդ հոդվածը Եվրամիության պաշտոնյաները համարում են անհամատեղելի՝ արտահայտության ազատության եվրոպական չափանիշներին:

Դինկը գրել էր, որ «թուրքերի նկատմամբ հայերի թշնամությունը թունավոր ազդեցություն է գործում հայերի արյան վրա»: Թուրքական դատարանը եզրակացրել էր, որ հեղինակը նկատի ուներ, որ թուրքերի արյունը թունավոր է: Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դինքի մեղադրանքը հիմնված է «սխալ գնահատականի» վրա:

Ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, առայժմ հայտնի չէ, թե երբ է կայանալու նոր դատավարությունը:

«Կա ուրիշ մի դատավարություն, որը պետք է սկսվի մայիսի 16-ին Ստամբուլում: Մեղադրանքը՝ մամուլում արված արտահայտություններով Թուրքիայի դատական վարչակազմի վրա ճնշում բանեցնելու փորձն է», - այս ամիս ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հրանտ Դինկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG