Մատչելիության հղումներ

Եվրոպայի լիբերալները եւ դեմոկրատները Ժամանում են Հայաստան


Մարտի 1-֊ին Երեւան է ժամանում Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների 4֊-հոգանոց պատվիրակությունը, որի անդամներից երկուսը Մեծ Բրիտանիայից են, մյուս երկուսը՝ Սլովենիայից եւ Իսպանիայից:

«Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի» ներկայցուցիչները Հայաստանում կհանդիպեն լիբերալ կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, նախկին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի եւ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանի հետ:

Ինչպես հաղորդում են բելգիական աղբյուրները, եվրոպական պատվիրակության այցի նպատակը «Եվրոպայի նոր հարեւանություն» ծրագրի քննարկումն է:

Եվրոպացի լիբերալների եւ դեմոկրատների տարածաշրջանային այցը սկսվելու է երկուշաբթի օրը Բաքվում, որտեղ նրանք հանդիպելու են ադրբեջանցի պաշտոնյաների եւ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: Վրաստանում նրանք մտադիր են հանդիպել պատգամավորների եւ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

«Հարավային Կովկասի կայունությունը եւ անվտանգությունը վճռորոշ նշանակություն ունեն Եվրոպայի համար: Մենք կփորձենք գնահատել, թե յուրաքանչյուր երկրում ինչպես է ընթանում ժողովրդավարացման գործընթացը»,֊ - ասել պատվիրակության անդամ, բրիտանացի Գրեհեմ Ուոթսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG