Մատչելիության հղումներ

Ադրբեջան կայցելի ՄԱԿ-ի կրոնի ազատության հարցերով համազեկուցողը


Փետրվարի 26-ից մարտի 5-ը Ադրբեջան է այցելելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կրոնի ազատության հարցերով համազեկուցող Էսմա Ջահանգիրը:

Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակից «Թրենդ»-ին հայտնել են, որ այցի նպատակը Ադրբեջանում կրոնի ազատության իրավիճակի գնահատումն է եւ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած Կրոնական խտրականությունների վերացման հռչակագրի կետերի իրագործման վերլուծությունը: ՄԱԿ-ի համազեկուցողը նաեւ կներկայացնի իր առաջարկները:

Տիկին Ջահանգիրը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ:

Գործակալությունը չի հայտնում, արդո՞ք ՄԱԿ-ի պաշտոնյանի այցի ընթացքում արծարծվելու է Ջուղայի հայկական հուշարձանների ոչնչացման հարցը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG