Մատչելիության հղումներ

Հայ լինելու մեջ «զրպարտված» ռեկտորը շահել է դատը


Բաքվում դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Բոյուկ Միլլիեթ» թերթի հիմնադիր ու խմբագիր Սամիր Ադիգեզալովին:

Ադիգեզալովի դեմ հայցով դատարան էր դիմել Բաքվի պետհամալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը՝ իրեն շանտաժի ենթարկելու եւ զրպարտելու մեղադրանքով: Թերթը նյութ էր հրապարակել «Ռեկտորը հայ է» վերնագրով, որում նշվել էր, թե Մահարամովը հայ է եւ 780 հազար դոլար է նվիրաբերել հայկական սփյուռքին՝ Ֆրանսիայում ու Ամերիկայում:

«Խմբագիրը փաստեր չի ունեցել այս պնդումներն ապացուցելու համար, ուստի մեղավոր է ճանաչվել», - հայտնում է Baku Today պարբերականը:

«Բոյուկ Միլլիեթ» թերթը նույնանուն կուսակցությանն է պատկանում ու թարգմանաբար նշանակում է «Մեծ ժողովուրդ»: Թերթը հիմնադրվել է 2003 թվականին ու հրապարակել ընդամենը չորս համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG