Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետաձգել է Վրաստանի խորհրդարանականների այցը Մոսկվա


Ռուսաստանը հետաձգել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակության այցը Մոսկվա: Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Դավիթ Բաքրաձեն հայտնել է, որ ռուսական կողմը դա բացատրում է բանակցություններին ավելի լավ նախապատրաստվելու անհրաժեշտությամբ:

Վրացի պատգամավորները պետք է Մոսկվա ժամանեին փետրվարի 26֊ին: Այժմ այցը հետաձգվել է մինչեւ մարտի կեսերը:

Անցած շաբաթ Ռուսաստանը հետաձգել էր Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի այցը, որը նույնպես պետք է կայանար փետրվարի 26֊-ին:

Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանը կոչ է արել դուրս բերել ռուսաստանյան խաղաղապահ ուժերը Հարավային Օսիայից, ինչից հետո հերթական անգամ սրվել են ռուս֊-վրացական հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG