Մատչելիության հղումներ

Կարմիր խաչի կազմակերպած առաջին երիտասարդական հանդիպումը կկայանա Երեւանում


Հայաստանյան Կարմիր խաչի երիտասարդական թեւի միջազգային բաժնի վարիչ Մանուշակ Մելքումյանի խոսքերով՝ այս գաղափարը վաղուց էր ծագել: «Կգան ԱՊՀ պետությունների Կարմիր խաչի կազմակերպությունների բոլոր երիտասարդական բաժինների ներկայացուցիչները: Ըստ երեւույթին, Հայաստան չի ժամանի ադրբեջանական կողմը», - ասում է Մանուշակ Մելքումյանը:

Կարմիր խաչի երիտասարդական բաժինների ներկայացուցիչները կարծարծեն իրենց խնդիրները, կծանոթանան միմյանց փորձին: Հիմնախնդիրներից մեկն էլ երիտասարդական թեւերի միջեւ համագործակցության ամրապնդումն է:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG