Մատչելիության հղումներ

Հայաստանի երիտասարդների մի մասը ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Հայաստանի երիտասարդության մի ստվար զանգված ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ:

«Քաղաքական դաշտին վերաբերող վերջին ուսումնասիրությունը կատարել ենք մի քանի ամիս առաջ՝ երիտասարդների վերաբերյալ: Պարզվել է, որ ներկայումս երիտասարդների 25 տոկոսը ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ, 5 տոկոսը ներգրավված է քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւերում, մյուսները մոտավոր պատկերացում ունեն քաղաքական անցուդարձի մասին», - ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգների համոզմամբ, այս պատկերը, մի կողմից, նպաստում է իշխանության պահպանմանը, մյուս կողմից, «քաղաքական է'լ ավելի տխուր զարգացումներ է խոստանում ապագայում»:

«Մեր եզրակացությունն այն է, որ Հայաստանում գունավոր, ծաղկավոր եւ նման հեղափոխություն չի լինում, քանի որ մենք խնդիր ունենք սերնդափոխության ավանդական մեխանիզմների հետ՝ զավակները երբեք ծնողների դեն չեն դուրս գա, ինչը տեղի ունեցավ Ռուսաստանում (1994-ին), Վրաստանում եւ Ուկրաինայում», - նշեց Ադիբեկյանը՝ ավելացնելով. - «Դա է պատճառը, որ ասօրվա առաջատար կուսակցությունները մտահոգված են եւ ստեղծում են երիտասարդական թեւեր՝ հասկանալով, որ այս սերունդը գնաց, նրանք կմնան դատարկ՝ առանց թիկունքի»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG