Մատչելիության հղումներ

Ադրբեջանում շարունակվում է վայրի թռչունների զանգվածային անկումը


Ադրբեջանի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը Ադրբեջանի տարածքում արձանագրվել է եւս 700 թռչունների անկում: Հունվարի 16-ից մինչ օրս, ըստ ԱՊԱ գործակալության, Ադրբեջանում հայտնաբերվել է ավելի քան 9 հազար սատկած թռչուն:

Հաղորդվում է, որ թռչունների մեծ մասը կարապներ են: Թռչունների զանգվածին անկման դեպքերը Ադրբեջանում գրանցվել են Կասպից ծովի ափամերձ շրջաներում եւ Շիրվանի ազգային արգելոցում:

Իսկ «Կովկասպրես» գործակալությունը հաղորդում է, որ վայրի թռչունների անկում է գրանցվել Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում: Մասնագետների անցկացրած ստուգման արդյունքում թռչունների մոտ թռչնագրիպի H5N1 մահաբեր վիրուսը չի հայտնաբերվել: Այդուհանդերձ, սատկած թռչուններին ուղարկել են լրացուցիչ փորձաքննության Թբիլիսի:

Մինչ օրս Վրաստանի թռչնագրիպի դեմ պայքարի հատուկ կենտրոնակայանը արձանագրել է վայրի թռչունների անկման 687 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG