Մատչելիության հղումներ

Մոսկվայում փլուզվել է «Բասմաննի» շուկան


Հինգշաբթի առավոտյան Մոսկվայում «Բասմաննի» շուկայի փլուզման հետեւանքով զոհվել է 21 մարդ: 24 մարդու հաջողվել է փրկել: Շուկայի ճարտարապետը 2004 թվականի փետրվարին փլուզված «Տրանսվաալ» ակվապարկը նախագծած Նոդար Կանչելին է:

Ընդհանուր առմամբ, ըստ որոշ տեղեկությունների, փլատակների տակ կարող է լինել մինչեւ 100 մարդ:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ փլուզման ընդհանուր տարածքը 3 հազար քառակուսի մետր է: Շուկան փլուզվել է ամբողջությամբ:

«Նովոստի» գործակալությունը վկայակոչում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին, ըստ որի «կատարվածը ահաբեկչություն չէր»:

«Տրանսվաալի ողբերգությունից հետո ստուգվել են Կանչելիի նախագծած բոլոր շինությունները, այդ թվում՝ այս շուկան», - հայտնել է Լուժկովը: Քաղաքապետի խոսքերով, տուժածների մեծ մասը եկվորներ են:

Ինչպես ադրբեջանական ANS հեռուստաալիքին է հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության աշխատակից Զեյնալովը, տուժածների մեծ մասը ադրբեջանցիներ են: Ըստ նրա, փլատակների տակ այժմ 40-50 մարդ կա, որոնցից 10-ը բջջային հեռախոսներով արդեն կապվել են հարազատների հետ:

Ճարտարապետ Նոդար Կանչելիի նախագծով կառուցված «Տրանսվաալ» ակվապարկի տանիքը փլուզվել էր 2004 թվականի փետրվարի 14-ին: Արդյունքում 28 մարդ զոհվել էր, ավելի քան 100-ը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG