Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիները գտնում են, որ երկրի ամենահաջողված առաջնորդներն են Պուտինը, Բրեժնեւը եւ Ստալինը


Ռուսաստանցիների մեկ երրորդից ավելին՝ 38 տոկոսը, գտնում է, որ 1917 թվականից ի վեր երկրի ամենահաջողված ղեկավարը Վլադիմիր Պուտինն է:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցման արդյունքներով, երկրորդ տեղում է Լեոնիդ Բրեժնեւը, որին հաջողված առաջնորդ է համարել ռուսաստանցիների 15 տոկոսը: Երրորդը, «Ռեգնում»-ի փոխանցմամբ, Իոսիֆ Ստալինն է (11 տոկոս):

Միաժամանակ ռուսաստանցիների մեծ մասը՝ 57 տոկոսը համոզված է, որ Ռուսաստանին «ուժեղ ձեռք» է անհրաժեշտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG