Մատչելիության հղումներ

Նողաիդելի. «Վրաստանը ստիպված էր միակողմանի կարգով սկսել խաղաղ ծրագրի իրագործումը»


Վրաստանի կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Զուրաբ Նողաիդելին ասել է, որ Վրաստանը ստիպված էր միակողմանի կարգով սկսել Հարավային Օսիայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը եւ հակամարտության գոտու ապառազմականացման գործընթացը:

«Այս ծրագիրը պետք է իրականացվեր համատեղ, սակայն վրացական կողմը ստիպված էր միակողմանի կերպով սկսել դրա իրագործումը»,֊ -շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը «աննախադեպ աջակցություն է ստացել ԱՄՆ-֊ի եւ Եվրամիության կողմից»:

Միաժամանակ այսօր Եվրամիության ավստրիական նախագահության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Եվրամիությունը հորդորում է հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ միակողմանի քայլերից»:

Նողաիդելին, ըստ «Ռեգնում» գործակալության, նաեւ տարակուսանք է հայտնել, որ ռուսաստանյան կողմը որոշել է հետաձգել իր այցը Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG