Մատչելիության հղումներ

Տրանսկովկասյան մայրուղին կրկին փակվել է


Ձյունահուսինների վտանգի պատճառով այսօրվանից փակվել է երթեւեկությունը Ռուսաստանն ու Հարավային Կովկասը կապող հիմնական ավտոմայրուղով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Իվանովը:

«Այսօր վաղ առավոտից երթեւեկությունը տրանսկովկասյան մայրուղով փակվել է եւ չի վերականգնվի մինչեւ հատուկ
կարգադրություն», - ասել է Իվանովը:

Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմիններից «Ինտերֆաքս»-ին հայտնել են նաեւ, որ Հարավային Կովկասը գազով սնող պահուստային գազատարի վրա մայրաքաղաք Վլադիկավկազից ոչ հեռու հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

«Ինքնաշեն սարքը հայտնաբերվել է երեքշաբթի օրը «Կովկասգազտարնս» ընկերության պահեստային գազատարի խողովակի տակ», - նշել է գործակալության աղբյուրը՝ ավելացնելով, թե սակրավորները չեզոքացրել են այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG