Մատչելիության հղումներ

Իսրայելցիները փորձում են դատական գործ հարուցել Իրանի նախագահի դեմ՝ ցեղասպանությունը հերքելու մեղադրանքով


Ինչպես այսօր տեղեկացնում է «Յեդիոտ Ահրոնոտ» իսրայելական թերթը, մի խումբ իսրայելցիներ հայց են ներկայացրել գերմանական դատարան՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադին մեղադրելով հրեաների ցեղասպանությունը հերքելու մեջ:

Իսրայելցի մի փաստաբան եւ «Քաղաքացիական կոալիցիա» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել նախագահ Ահմեդինեջադին՝ հրեաների Ողջակիզումը հերքելու, ցեղասպանության զոհերի հիշատակը վիրավորելու, ատելություն սերմանելու, ռասիզմի եւ ՄԱԿ֊-ի կոնվենցիաները խախտելու համար:

Հայցվորները դիմել են գերմանական դատարան, որովհետեւ այդ երկրի օրենքները խստորեն արգելում են ցեղասպանության հերքումը:

Իրանի նախագահը անցած տարեվերջին «միֆ» է անվանել հրեաների գենոցիդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG