Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը՝ Բաքվում


Այսօր Բաքու ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում Ռուսաստանի տարվա բացման արարողությունից առաջ կարճատեւ հանդիպում ունեցավ իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ:

«Ռուսաստանում Ադրբեջանի տարվա ընթացքում շատ միջոցառումներ կազմակերպվեցին: Հուսով եմ, որ Ադրբեջանում Ռուսաստանի տարին էլ նույնքան ուշադրություն կգրավի», ֊- ասաց Պուտինը:

Բաքվում բացված արդյունաբերական ապրանքների ցուցահանդեսն այցելելու ժամանակ Ռուսաստանի նախագահը փաստեց. - « Մեր ապրանքաշրջանառությունն աճում է տարեկան 30 տոկոսով»:

Պուտինը նաեւ ծաղկեպսակ դրեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի գերեզմանին:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական հանդիպումները կկայանան վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG