Հրուշակեղեն արտադրող «Գրանդ Քենդի» հայաստանյան ընկերությունը հանել է վիճահարույց գովազդը, թե ընկերության արտադրանքը շահեկանորեն տարբերվում է ուկրաինական եւ թուրքական արտադրության շոկոլադից:
Գործարար Հրանտ Վարդանյանին պատկանող ընկերությունը հրաժարվել է այդ գովազդից այն բանից հետո, երբ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն բողոք է ներկայացրել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարին` փաստելով, որ «Գրանդ Քենդիի» գովազդային հոլովակը անհարկի եւ ոչ պատշաճ համեմատություններ է պարունակում:
«Դրանից հետո «Գրանդ Քենդիի» ղեկավարությունը հանձնաժողովին տեղեկացրել է, որ այդ հոլովակը հանվել է բոլոր հեռուստաընկերությունների եթերից», - հայտնել է այսօր հանձնաժողովի մամլո ծառայությունը: