Մատչելիության հղումներ

Հրեաների ցեղասպանությունը հերքելու համար դատապարտված պատմաբանը մտադիր է բողոքարկել դատավճիռը


Հրեաների ցեղասպանությունը հերքելու համար երեկ Վիեննայում 3 տարվա ազատազրկման դատապարտված բրիտանացի պատմաբան Դեյվիդ Իրվինգը մտադիր է բողոքարկել դատավճիռը:

Իրվինգը դատապարտվել է 17 տարի առաջ Ավստրիայում արված հայտարարությունների համար: Դատավարությունից առաջ նա ընդունել է իր մեղքը, սակայն դատարանը գտել է, որ բրիտանացի պատմաբանը դա արել է պատժից խուսափելու համար:

Հրեաների Ողջակիզման հերքումը քրեական հանցագործություն է համարվում Ավստրիայում, որտեղ դրա համար նախատեսված է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG