Մատչելիության հղումներ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը


Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2005 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 29 տոկոսով եւ գերազանցել է 1 միլիարդ դոլարը: Այդ մասին այսօր Բաքվում հայտնել է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն:

«Այսպիսով մենք կատարել ենք Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանձնարարությունը կարճ ժամկետում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու վերաբերյալ», - փաստել է Խրիստենկոն հանձնաժողովի 10-րդ նիստում եւ ավելացրել. - «Այդ խնդիրը հաջողվեց լուծել 2 տարուց էլ պակաս ժամկետում»:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Ռուսաստանը Ադրբեջան է առաքում գազ, էլեկտրաէներգիա, նավեր, ավտոմեքենաներ, ինչպես նաեւ շինանյութեր եւ էլեկտրոնային ու մեքենաշինական արդյունաբերության արտադրանք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG