Մատչելիության հղումներ

Հրեաների ցեղասպանությունը հերքող պատմաբանը՝ դատարանի առջեւ


Բրիտանացի պատմաբան Դեյվիդ Իրվինգն այսօր Վիեննայում դատարանի առջեւ է կանգնել հրեաների ցեղասպանությունը հերքելու համար: Անցած տարվա նոյեմբերին նա ձերբակալվել էր Ավստրիայում եւ մեղադրվել այն բանում, որ 1989 թվականի իր երկու ելույթներում հերքել էր, որ նացիստական Գերմանիայում 6 միլիոն հրեա է ոչնչացվել:

Դատավարությունից առաջ 67-ամյա Իրվինգը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչելու եւ ընդունելու է, որ ֆաշիստական Գերմանիայում հրեաների Ողջակիզում է իրականացվել:

«Ես փոխել եմ հայացքներս, եւ զավեշտական է, որ այսօր ինձ դատում են այն խոսքերի համար, որ արտասանել եմ 17 տարի առաջ», - ասել է բրիտանացի փաստաբանը:

Սպասվում է, որ երեք դատավորները եւ 8 ատենակալները կարող են դատավճիռը կայացնել հենց այսօր: Ավստրիական օրենսդրության համաձայն, նա կարող է դատապարտվել մինչեւ 10 տարվա ազատազրման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG