Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Հարավային Կովկասի երկրների զարգացման հեռանկարը ինտեգրումն է»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համոզված է, որ երկիրը կարիք չի ունենա երկակի խաղ տանել Հարավային Կովկասում, քանի որ «Վրաստանը, Հայաստան եւ Ադրբեջանը միեւնույն տնտեսական համակարգի մաս են կազմում»:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Վրաստանի անվտանգության հարցերին նվիրված համաժողովում Սահակաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանին եւ Ադրբեջանին կհաջողվի մոտ ապագայում համաձայնության հասնել, ինչը կհեշտացնի նաեւ Վրաստանի հարաբերությունները անմիջական հարեւանների հետ:

Սահակաշվիլին նաեւ նշել է, որ Վրաստանը հոյակապ հարաբերությունների մեջ է երկու երկրների հետ, սակայն այդ հարաբերությունները պետք է անընդհատ զարգացնել եւ խորացնել: «Մենք կստեղծենք ազատ առեւտրով մի ընդհանուր տնտեսական համակարգ, ինչը նոր իմպուլս կհաղորդի մեր հարաբերություններին եւ տարածաշրջանը կդարձնի մեկ ամբողջականություն», - շեշտել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG