Մատչելիության հղումներ

Դատարանը արգելեց Մելքոնյան վարժարանի վաճառքը


Կիպրոսի մայրաքաղաք Նիկոզիայի դատարանը արգելեց Մելքոնյան վարժարանի վաճառքը:

«Այսպիսով բավարարվեց Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հայցը, որտեղ հիմնավորվում էր, որ Հայ ընդհանուր բարեգործական միությունը իրավունք չունի վաճառելու վարժարանը, քանզի այն պատկանում է պատրիարքարանին», - գրում է այսօր «Սայփրուս մեյլ» թերթը:

Պատրիարքի փաստաբանների տարածած հայտարարության մեջ ասվում է. - «Սա վերջնական դատական կարգադրություն է, որը առնվազն կարգելի վարժարանի վաճառքը: Այժմ մենք ջանքեր կգործադրենք վարժարանը փակելու մասին Հայ բարեգործական միության միակողմանի որոշումը չեղյալ հայտարարելու համար»:

Վարժարանի դռները փակվեցին անցած սեպտեմբերին, թեեւ Կիպրոսի խորհրդարանը հորդորել էր բարեգործական միությանը չփակել այն, իսկ կրթության նախարարությունը ֆինանսական օգնություն էր խոստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG