Մատչելիության հղումներ

Ուսանողները կարող են սովորել նաեւ տանը


Չնայած լսարանը ճարտարագիտական համալսարանում է, նրա ընձեռած հնարավորությոններից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք, ով ունի ինտերնետ մուտք գործելու հնարավորություն: Օնլայն կրթություն ստանալու համար միայն պետք է բացել ճարտարագիտականի www.seua.am կայքն ու գտնել «Նոր ուսումնական տեխնոլոգիաներ» կոչվող բաժինը:

Օնլայն կրթությունը հատկապես հարմար է այն ուսանողների համար, ովքեր սովորում են մեկ այլ մասնագիտություն, բայց հետաքրքրված են նաեւ ճարտարագիտությամբ :

Վիրտուալ համալսարանը բնավ չի զիջում իրականին: Այստեղ յուրաքնաչյուրը կարող է ծանոթանալ դասախոսություններին, գիրք ընտրել վիրտուալ գրադարանից, կատարել լաբորատոր աշխատանքներ՝ վիրտուալ լաորատորիաներում, ստուգիչ թեստեր հանձնել, հետաքրքրող թեմաները քննարկել ֆորումում եւ օնլայն կապ պահպանել դասախոսների հետ:

Արմենը, ով այժմ սովորում է մագիստրատուրայում, ասում է, որ այս լսարանը իրեն հնարավորություն կտա իր աշխատանքների համար պահանջվող նյութերն ավելի հեշտությամբ գտնել ու ծագող հարցերը անմիջապես ուղղել այս կամ այն դասախոսին:

Օնլայն ուսուցումն անվճար է: Միակ դժվարությունն ու խոչընդոտը, կազմակերպիչների կարծիքով, Ինտերնետ ծառայության բարձր գներն են եւ այն փաստը, որ Ինտերները կարող է հասու չլինել շատ ուսանողների համար:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG