Մատչելիության հղումներ

Օքթայ Ասադով. «Ադրբեջանը պատրաստ է երաշխիքներ տրամադրել հայ եւ ադրբեջանական համայնքներին»


Հինգշաբթի օրը Բաքվում Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է գրավյալ տարածքների ազատագրումից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել հայ եւ ադրբեջանական համայնքներին:

«Ադրբեջանը կողմնակից է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքների եւ նորմերի հիման վրա», - ըստ ANS հեռուստաալիքի, հայտարարել է Ասադովը:

Բենիտա Ֆերերո-Վալդները, իր հերթին, արտահայտել է Եվրամիության պատրաստակամությունը ընդլայնել եվրակառույցներին ինտեգրվելու հարցում Ադրբեջանի հետ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG