Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանի փաստաբանը մեղադրվում է գաղտնալսում պատվիրելու մեջ


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի փաստաբան Թերրի Քրիստենսենը մեղադրվում է նրանում, որ 2002 թվականին պատվիրել է հայտնի խուզարկու Էնթոնի Փելիքանոյին գաղտնալսել Քըրքորյանի նախկին կնոջ խոսակցությունները:

Քըրքորյանի նախկին կինը՝ Լիզա Բոնդեր-Քըրքորյանը, բաժանվելուց հետո դատարանի միջոցով հսկայական գումար էր պահանջել մեծահարուստից՝ չորսամյա երեխային՝ Կիրային, պահելու համար: Ի վերջո Քըրքորյանը համաձայնեց ամսական 50 հազար դոլար հատկացնել աղջկան, որի հայրությունը ժխտում էր:

Քըրքորյանի փաստաբանը մեղադրվում է այն բանում, որ ժամանակին 100 հազար դոլար էր տվել խուզարկուին՝ Լիզայի խոսակցությունները գաղտնալսելու համար:

Քըրքորյանի «Թրասինդա» ընկերությունը միլիարդատիրոջ անունից հայտարարություն է տարածել, որում ասված է. - «Ես 35 տարի է, ինչ ճանաչում եմ Քրիստենսենին, եւ այդ ընթացքում նա միայն պատշաճ բաներ է արել»:

Քըրք Քըրքորյանին որեւէ մեղադրանք չի ներկայացվել:

Այսօր Քըրքորյանի փաստաբանը պետք է հարցաքննվի: «Ռոյթերզ»-ի վկայությամբ, դատապարտվելու դեպքում նրան սպասում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG