Մատչելիության հղումներ

Եվրամիության հանձնակատարը Բաքվում քննարկել է Ղարաբաղի հարցը


Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդները այսօր Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտությունը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Ռամբույեում կայացած հանդիպումից հետո ստեղծված կացությունը:

Եվրամիության պաշտոնյան հավաստիացրել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել տարածաշրջանային համագործակցությանը եւ Ղարաբաղյան խնդրի լուծմանը:

Ինչպես հաղորդել է ANS ադրբեջանական հեռուստատեսությունը, քննարկման առարկա են դարձել նաեւ Եվրամիություն֊ - Ադրբեջան գործողությունների ծրագիրը, էներգետիկայի եւ անվտանգության հետ կապված հարցերը, ինչպես նաեւ՝ թռչնագրիպի տարածման վտանգը:

Ֆերերո֊-Վալդները հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Մամեդյարովը Եվրամիության օգնությունն է հայցել թռչնագրիպի տարածումը կանխելու հարցում: Նա խոստացել է խնդրանքը փոխանցել Եվրամիության սանիտարական եւ առողջապահական հարցերով հանձնակատարին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG