Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կուսակցությունը «տարվա մարդ» է Ռամիլ Սաֆարովին


Ադրբեջանի Ազգայնական-ժողովրդավարական կուսակցությունը («Բոզ ուրդ») 2005-ի տարվա մարդ է ճանաչել 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա ուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:

Կուսակցության առաջնորդ Իսքենդեր Գամիդովը, ըստ day.az-ի, հայտարարել է, թե Սաֆարովի ընտանիքին է փոխանցվելու «Պետության եւ ազգային շահերը պաշտպանելու գործում ունեցած ավանդի համար» պատվոգիրը:

«Ինձ համար միեւնույն է, թե ինչպես է Ռամիլ Սաֆարովը սպանել հայ սպային: Որքան շատ ադրբեջանցիները հայեր սպանեն, այնքան նրանք (հայեր) քիչ կլինեն», - հայտարարել է նա:

Ռամիլ Սաֆարովը նաեւ արժանացել է Ադրբեջանի Ազգայնական-ժողովրդավարական կուսակցության պատվավոր անդամի կոչմանը:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով Բուդապեշտում ընթացող դատավարությունը հետաձգել է մինչեւ 2006 թվականի մարտի 7-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG