Մատչելիության հղումներ

Տոկելաուի անկախության հանրաքվեն ավարտվեց բացասական արդյունքով


Խաղաղ օվկիանոսում գտնվող Տոկելաու կղզիների խմբում անցկացված անկախության հանրաքվեն բացասական արդյունք տվեց՝ Տոկելաուն մնաց Նոր Զելանդիայի գաղութ: Ինքնակառավարման կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ էր կղզիների 1500 բնակիչների ձայների 66 տոկոսը, մինչդեռ անկախությանը կողմ քվեարկեց ընտրողների 60 տոկոսը:

Տոկելաուն 1889 թվականից Մեծ Բրիտանիայի գաղութն էր, իսկ 1926-֊ին փոխանցվել է Նոր Զելանդիայի տիրապետության տակ:

Անկախության հռչակման դեպքում Նոր Զելանդիան խոստացել էր ամեն ինչ անել տոկելաուցիների կենսամակարդակը պահպանելու եւ տարածքի անվտանգությունն ապահովելու համար:

Նոր Զելանդիայի վարչապետ Հելեն Քլարկը փաստել է, որ «թեեւ Տոկելաուի առաջնորդները համոզված էին, որ ժամանակն է հավասար հարաբերություններ հաստատելու Նոր Զելանդիայի հետ, ժողովուրդը չցանկացավ հրաժարվել ներկա հարաբերություններից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG