Մատչելիության հղումներ

Փաստաբան Վահե Գրիգորյանը ազատ է արձակվել


Այսօր Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ որոշումն իր համար էլ անակնկալ էր, բայց հուսով է, որ դատարանն այս անգամ զուտ արդարադատության սկզբունքներով է առաջնորդվել:

Կալանքը որպես խափանման միջոց այլեւս չի գործում, սակայն լուրերը, թե այն փոխարինվել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ Վահե Գրիգորյանը հերքեց. - «Ես ոչինչ չեմ ստորագրել»:

Երիտասարդ փաստաբանը կալանավորվել էր հոկտեմբերի 7-ին: Նրան մեղադրում են խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեջ, այնինչ վերջերս տեղի ունեցած կլոր սեղանին փաստաբաններն ու մի խումբ հասարակական կազմակերպություններ իրենց հայտարարության մեջ նրան ճանաչել են քաղբանտարկյալ:

«Պետք է շարունակենք նույն ձեւով ու պաշտպանենք մարդկանց ոտնահարված իրավունքները», - ասաց Գրիգորյանը:

Բուզանդցիների շահերի պաշտպանությանը զուգահեռ փաստաբանը դեռ պիտի ինքն իրեն պաշտպանի. նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG