Մատչելիության հղումներ

Պոլսո պատրիարքը դատապարտել է հայկական եկեղեցու վրա հարձակումը


Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը դատապարտել է Կեսարիայի Կայզերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա զինված հարձակումը: Նրա վկայությամբ, հարձակվողները, հակաքրիստոնեական կարգախոսներ վանկարկելով, հրազենից տասը գնդակ են արձակել եկեղեցու դռան վրա:

Թուրքահայերի հոգեւոր առաջնորդը այս հարձակումը կապել է եվրոպական երկրներում տպագրված Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով մահմեդական աշխարհում առաջացած լարվածության հետ:

«Իսլամական շրջանակները, բնականաբար, իրավունք ունեն իրենց ցասումն արտահայտելու ծաղրանկարների դեմ, սակայն անհասկանալի բան է, երբ բռնի ուժով հարձակում է գործվում փոքրամասնությանը պատկանող աղոթատեղիների վրա: Բռնության որեւէ դրսեւորում որեւէ ձեւով արդարացված չէ, դատապարտելի է», - ասված է Պոլսո պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ:

Տեղական իշխանությունները անմիջապես անվտանգության միջոցներ են ձեռնարկել եւ պահակություն հաստատել հայկական եկեղեցու բակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG