Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում ձերբակալվածները գողացված մեքենաներ էին տեղափոխում Հայաստան


Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու, ովքեր մեղադրվում են մի քանի միլիոն դոլար արժողությամբ գողացված մեքենաներ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան եւ Հորդանան տեղափոխելու մեջ:

Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի, կասկածյալները գործում էին մարդասիրական օգնություն առաքող կազմակերպության անվան տակ: Վերջին երկու տարիների ընթացքում նրանք 200 առաքում են իրականացրել տարբեր երկրներ: Տեղափոխված ավտոմեքենաների գինը հասնում է 5 միլիոնի:

Ձերբակալվածների թվում են 27-ամյա Ռիտա Գեւորգյանը եւ 32-ամյա Գարեգին Նարինյանցը: Որոնման մեջ են 57-ամյա Լյուդվիգ Գեւորգյանը եւ 21-ամյա Հայկ Գեւորգյանը: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, ոստիկանությունը ենթադրում է, որ նրանք հեռացել են ԱՄՆ-ից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG