Մատչելիության հղումներ

Եվրամիության պաշտոնյան տարածաշրջանային այցը կսկսի Բաքվից


Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները իր առաջին այցը Անդրկովկաս կսկսի Ադրբեջանից, ուր կժամանի վաղը:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, նախատեսված են Ֆերրերո-Վալդների հանդիպումները նախագահ Իլհամ Ալիեւի, Միլի Մեջլիսի խոսնակ 0կտայ Ասադովի եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի եւ Եվրոպական միության համագործակցության հարցերը, այդ թվում՝ «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ ծրագիրը»:

Փետրվարի 17-ին Բենիտա Ֆերերո-Վալդները կժամանի Երեւան, որտեղից կմեկնի Թբիլիսի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG