Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 115-րդն է


Ֆուտբոլային ընկերակցությունների միջազգային ֆեդերացիան (FIFA) այսօր հրապարակել է աշխարհի ազգային հավաքականների վարկանիշը: Հայաստանի հավաքականը 115-րդ տեղում է:

Առաջին տեղում 839 միավորով Բրազիլիայի հավաքականն է, երկրորդ տեղում Հոլանդիայի, երրորդում՝ Արգենտինայի, չորրորդում՝ Չեխիայի հավաքականներն են:

Ռուսաստանը գրավում է 30-րդ տեղը: Հայաստանի անմիջական հարեւաններից Թուրքիան 12-րդն է, Իրանը՝ 18-րդը, Վրաստանը 104-րդը եւ Ադրբեջանը՝ 114-րդը:

Մոլորակի ամենաթույլ հավաքականը Ամերիկյան Սամոայի թիմն է, որը զբաղեցնում է վերջին՝ 205-րդ հորիզոնականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG