Մատչելիության հղումներ

Գերմանիայի դատարանը վերացրել է առեւանգված ինքնաթիռները խփել թույլատրող օրենքը


Գերմանիայի բարձրագույն դատարանն այսօր որոշել է, որ այն օրենքը, ըստ որի Գերմանիայի օդուժին իրավունք է վերապահված խփել ահաբեկիչների կողմից առեւանգված ինքնաթիռները՝ ավելի մեծ կորուստներից խուսափելու նպատակով, չի համապատասխանում սահմանադրությանը եւ պետք է վերացվի:

Սեպտեմբերի 11-֊ի ահաբեկչությունից հետո ընդունված օրենքը թույլ էր տալիս Գերմանիայի պաշտպանության նախարարությանը հրաման արձակել ահաբեկիչների կողմից առեւանգված ինքնաթիռը ոչնչացնելու մասին:

Սակայն Սահմանադրական դատարանը բողոք էր ստացել օրենքի քննադատներից, ովքեր համոզված են, որ պետությունը իրավունք չունի զոհաբերելու ինքնաթիռի ուղեւորներին այլ մարդկանց կյանքը փրկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG