Մատչելիության հղումներ

Թուրք պրոֆեսորները դատվում են փոքրամասնություններին ավելի լայն իրավունքներ տրամադրելու առաջարկի համար


Այսօր Անկարայում սկսվեց երկու թուրք պրոֆեսորների նկատմամբ դատավարությունը: Իբրահիմ Քաբօղլուն եւ Բաշքին Օրանը մեղադրվում են «ատելություն եւ թշնամանք սերմանելու մեջ»:

2004 թվականին կառավարության պատվերով պրոֆեսորները մի զեկույց էին կազմել, որում առաջարկել էին ավելի լայն իրավունքներ տրամադրել փոքրամասնություններին: Նրանք կարծիք էին հայտնել, որ հավասար իրավունքներ պետք է ունենան ոչ մահմեդական փոքրամասնությունները, որոնք ներկայումս զրկված են ոստիկանությունում եւ դիվանագիտական բնագավառում աշխատելու հնարավորությունից:

Այս առաջարկը, որը բանավեճի առարկա էր դարձել Թուրքիայում, պետական դատախազ Նադի Թուրքասլանի «գրգռիչ» էր անվանել:

Դատապարտվելու դեպքում Քաբօղլուին եւ Օրանին մինչեւ 5 տարի ազատազրկում է սպասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG