Մատչելիության հղումներ

Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարը ժամանում է Հարավային Կովկաս


Փետրվարի 16-֊ին սկսվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-֊Վալդների առաջին այցը Հարավային Կովկաս:

Եվրամիության երեւանյան գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեցին, որ փետրվարի 17-֊ին եվրոպացի պաշտոնյան կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլ ղեկավարների, ինչպես նաեւ առաջատար քաղաքական գործիչների հետ:

Այցից առաջ Ֆերերո֊-Վալդները հայտարարել է. - «Հուսով եմ, որ 2006 թվականին մենք կդառնանք տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման ականատեսները: Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ միասին շուտով ավարտին կհասցնենք գործողությունների ծրագրերի շուրջ աշխատանքը, ինչի շնորհիվ մեր հարաբերությունները ավելի կինտենսիվանան»:

«2006 թվականը պետք է լինի մեր համագործակցության վերելքի տարի», - ասել է Եվրամիության հանձնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG