Մատչելիության հղումներ

Սուրբ Վալենտինը երիտասարդ սիրահարներին օգնում է խոսել սիրո մասին


Իրենց սիրո մասին պատմել ոմանց օգնում են սրտաձեւ բացիկները, ծաղկեփնջերը կամ կրքոտ վարդերը: Ոմանք էլ պարզապես մոտենում են իրենց սիրած մարդուն ու անակնկալ համբուրում: «Այսօր մոտենալու եմ նրան, մի հատ լավ պաչիկ անեմ ու շնորհավորեմ սիրահարների օրվա կապակցությամբ», - խոստովանում է մի աղջիկ:

«Սեր»՝ ինչ լեզվով էլ արտասանես այս բառը, կնշանակի հանուն ինչ-որ մեկի պատրաստ լինել ամեն ինչի, ամեն հնարավոր ու անհնար բանի: Եթե Չինաստանում Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ սիրահարները պլաստիկ վիրահատության են դիմում ու, ասենք, դիմագծերը նմանեցնում իրենց սիրեցյալի դիմագծերին, ինչը, ըստ չինացի զույգերի, ավելի է մոտեցնում եւ յուրահատուկ թելերով է կապում իրենց հարաբերությունները, մեր աղջիկները հանուն սիրո կարող են մասնագիտությունից հրաժարվել, տղաներն էլ, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ կյանքը նվիրել:

Բայց աղջիկների անձնվիրությունն իր արժեքն ունի: Սիրո հարցում աղջիկները կգնան ամեն զոհողության՝ միայն փոխադարձ հարգանքի ու նվիրվածության դեպքում: «Հանուն սիրած մարդու պատրաստ եմ այն ամենին, ինչին ինքն է ընդունակ՝ հանուն ինձ», - ասում է Արմինեն:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG