Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Քոչարյանը լքել է բանակցությունները»


«Տեղեկատվությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը լքել է Ռամբույեի դղյակում անցնող բանակցությունները համապատասխանում է իրականությանը», - ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Մամեդովը «անլուրջ» է անվանել Հայաստանի նախագահի նման վարքագիծը. - «Մյուս բացատրությունը Քոչարյանի անվստահ պահվածքն է բանակցությունների ընթացքում: Այդ պատճառով էլ նա լքել է բանակցությունները»:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Հայաստանի նախագահը Ռամբույեում ընթացող բանակցությունների ընդհատումը, իբր, բացատրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի աներոջ մահվան մասին լուրով:

Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերքել է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը լքել է Ռամբույեի բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG