Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ ամերիկյան թերթի ներկայացմամբ


«Դուք սխալ պատկերացում կկազմեք Հայաստանի մասին, եթե գիշերով ժամանեք Երեւանի խորհրդային տարիներին կառուցված օդանավակայան՝ դրսից «Զվարթնոց»-ը նման է տիեզերակայանի, մինչդեռ ներսից հիշեցնում է լքված գործարան», - գրում է Կալիֆորնիայում լույս տեսնող «Կոնտրա Կոստա թայմս» թերթը:

«Լեռնաշատ Հայաստանը եվրոպական նրբագեղության, Մերձավոր Արեւելքի ճոխության, հետխորհրդային աշխարհիկության եւ ժամանակակից տնտեսական հրաշքի խառնուրդ է», - գրում է հոդվածագիր Ռիչարդ Փլանքեթը:

«Հայաստանը աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն ունի: Այն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց բարեկեցությունը սկսում է տարածվել», - փաստում է ամերիկյան թերթը:

«Հայաստանում ամենալավը իրենք՝ հայերն են», - կարծիք է հայտնում Փլանքեթը՝ ավելացնելով. - «Հայերը զգացմունքային, բարեկիրթ եւ հյուրասեր մարդիկ են, ովքեր սիրում են խորովածը, բռնցքամարտը եւ տնական օղին ճիշտ այնպես, ինչպես վերջին օպերային ներկայացումը»:

«Այցելեք որեւէ մեկի տուն, եւ հաշված րոպեներում սեղանը լի կլինի ուտելիքով ու խմիչքով: Բայց հյուրասիրությունը չափի մեջ է՝ ինչպես ասաց տանտերերից մեկը՝ «Իմ գործն է հետեւել, որպեսզի հյուրի բաժակը միշտ լիքը լինի, մնացածը հյուրի գործն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG