Մատչելիության հղումներ

Եղիր առողջ, երիտասարդ


Այստեղ մտահոգության առիթ կա: Վերջին տարիներին երիտասարդների շրջանում հիվանդությունների կտրուկ աճ է նկատվում: Երիտասարդների մոտ բարձր է ինֆեկցիոն, աղեստամոսքային, նյարդային հիվանդությունների, արյան ճնշման տատանումների ցուցանիշը: Տարածված են ալկոհոլիզմը, թմրամոլությունը, ինչպես նաեւ, այսպես ասած, ծխամոլությունը:

Ութերորդ հիվանդանոցի թերապեւտիկ բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանի խոսքերով՝ անհանգստացնող է հատկապես այն հանգամանքը, որ երիտասարդները սկսել են հիվանդանալ այնպիսի հիվանդություններով, որոնք բնորոշ են տարիքով առավել մեծ մարդկանց: Սրանց թվին են պատկանում սիրտ-անոթային հիվանդությունները, ուռուցքներն ու տուբերկուլյոզը՝ թոքային սուր վարակիչ հիվանդությունը:

Եվ վերջապես հայաստանցի երիտասարդը չի սիրում բուժզննումների գնալը: Բժշկի մոտ եկած հատուկենտ երիտասարդների կարելի է հանդիպել:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG