Մատչելիության հղումներ

Միջադեպ Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանում


Ախալքալակի ռուսաստանյան 62-րդ ռազմակայանի վառելիքի լցակայանի պետ Սեմյոն Գանդելյանը հայտարարել է, թե առանց որեւէ պատճառի ծեծի է ենթարկվել ռազմակայանի փոխհրամանատար Ալեքսանդր Խրոմենկոյի կողմից:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Գանդելյանը լրագրողներ ցույց է տվել գլխի վնասվածքները եւ նշել, որ ուղեղի ցնցում է ստացել: Միջադեպի մասին նա տեղեկացրել է տեղի ոստիկաններին:

Սեմյոն Գանդելյանը հայտարարել է, թե ռուսաստանյան զորակայանում նման միջադեպերը հազվադեպ չեն, սակայն այստեղ աշխատող տեղի հայերը աշխատանքը չկորցնելու համար նախընտրում են «աղբը տնից դուրս չհանել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG