Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների փոխնախագահը հրազենից պատահաբար վիրավորել է ընկերոջը


ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին որսի ժամանակ հրացանից պատահաբար վիրավորել է իր ընկերոջը՝ միլիոնատեր իրավաբան Հարի Ուիթինգթոնին:

Լորի որսի ժամանակ պատահած այս միջադեպի հետեւանքով վնասվել են Ուիթինգթոնի այտը, կուրծքը եւ պարանոցը: Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ, ըստ վերջին տեղեկությունների, իրեն լավ է զգում:

Չեյնիի խոսնակը հայտնել է, որ փոխնախագահը կիրակի օրը այցելել է Ուիթինգթոնին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG