Մատչելիության հղումներ

Թատերականն առաջինը կընտրի նոր ռեկտորին


Մեզ հանդիպած մի քանի ուսանողները կամ Սոս Սարգսյանի վերադարձն էին պահանջում, կամ որպես իրենց նոր ղեկավար նշում էին Հրաչյա Գասպարյանի անունը: «Նա գիտի բուհի ներքին անցուդարձն ու հասկանում է ուսանողներին», - փաստարկում էին նրանք:

«Անհամեստություն չլինի, բայց, իհարկե, ես եմ», - ապագա ռեկտորի հնարավոր թեկնածությանն անդրադառնալով, ասաց Հրաչյա Գասպարյանը: - «Արվեստի բուհերը առանձնահատկություններ ունեն, եւ դրսից եկած մարդը չի կարողանա դրանք հասկանալ: Ասենք, լավ տնտեսագետ լինելը քիչ է մեր ինստիտուտը ղեկավարելու համար»:

Մինչեւ ընտրությունը, սակայն, ռեկտորի պաշտոնակատարը այլ մտահոգություն ունի: Ձմեռն այս տարի ոչ ցանկալի անակնկալ է մատուցել ինտիտուտին: Այստեղ մի օր զարմանքով նկատեցին, որ 1,5 տարի առաջ վերանորոգված լսարանների պատերը քանդվում են: «Ջուրը տանիքից չի գալիս. պատերն են սառել ու խոնավացել», - ասում է Հրաչյա Գասպարյանը, ում բնության այս կատակը հանկարծակիի է բերել: - «Շատ ուրիշ ծախսեր ունենք: Անհրաժեշտ է նոր տեխնիկա գնել, փորձասենյակներում բեմահարթակներ կառուցել, բայց հիմա ստիպված հսկայական գումարներ պիտի ծախսենք 7 լսարան նորից վերանորոգելու համար», - փաստում է նա:

Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում 5 տեսախցիկ կա, 1 մոնտաժային սենյակ ու ժամանակակից տաղավար: Այս ամենից, իհարկե, հերթով են օգտվում ու, Հրաչյա Գասպարյանի խոսքով, հասցնում են փառատոնների մասնակցել, նույնիսկ՝ մրցանակներ շահել: Ղեկավարությունը խոստանում է եղածն ավելացնել ու թարմացնել շենքի վերանորոգումից հետո:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG